Հարկադիրի աշխատողները «բլիժնի բոյերը» հիմնականում անցկացնում են ոչ թե պետական կառույցների, այլ Հայաստանի հերոս-հարկատուների հետ

Այսուհետ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում աշխատող պայմանական թորոսյանարմենները կրակելու են: Ու՞մ ուղղությամբ: Անհայտ է, սակայն կռահելի: Խնդիրն այն է, որ Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները գրաճանաչությամբ չեն փայլում, հետևաբար` չեն կարողանում գրագետ զրուցել քաղաքացիների հետ: Բացի դրանից` Հարկադիրից անձամբ մարդ եմ ճանաչում, ով ինձ վստահեցնում էր, որ վարույթներից մեկի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի հետ «բլիժնի բոյ» էր մտել (ի դեպ, վերջինս այդ «բլիժնի բոյը» պարտվեց): Այնուամենայնիվ, Հարկադիրի պայմանական թորոսյանարմեններն իրենց «բլիժնի բոյերը» հիմնականում անցկացնում են ոչ թե պետական կառույցների, այլ Հայաստանի հերոս-հարկատուների (ըստ Նիկոլ Փաշինյանի) հետ: Վերջիններիս օդի և ջրի պես հաղթանակ է անհրաժեշտ: Եվ քանի որ նրանք հիմնականում խայտառակվել են գրաճանաչության և «բլիժնի բոյի» ասպարեզներում, ապա մնում է կրակել սովորել:

Leave a comment