Աշխատասենյակում նստած որեւէ չինովնիկ չի կարող նույն կատարելությամբ տիրապետել այն խնդիրներին, որոնց տիրապետում են ոլորտի ներկայացուցիչները. Իվետա Տոնոյան

«Երբ ամիսներ առաջ հայտարարվեց «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մեկնարկի մասին, կային դրան նախորդող շատ վերլուծություններ, թե որքանով ծրագիրը կհաջողի, որքանով կդառնա հոգեհարազատ, ճանաչելի եւ ընդունելի հասարակության տարբեր շերտերի կողմից: Իմ եւ գործընկերներիս մասնագիտական կարծիքները, բնականաբար,  տարբեր էին, բայց այս պահին՝ ծրագրի մեկնարկից շուրջ 6 ամիս հետո, պետք է գոհունակությամբ արձանագրեմ, որ «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը եւ «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը կարողացել են դառնալ հանրային, քաղաքական կյանքի ամենաճանաչելի բրենդներից մեկը »,- «Հանրային-քաղաքական դաշտը՝ ընտրություններին ընդառաջ» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց  ԲՀԿ քաղխորհրդի անդամ Իվետա Տոնոյանը:

«Այս ամիսների ընթացքում մենք կարողացանք հանրությանը հասցնել այն ուղերձը, որ «Առաջարկ Հայաստանին»-ը ծրագիր է՝ մարդկանց կողմից ստեղծվող եւ մարդկանց մասին: Ծրագրի մեկնարկային փուլում այն գաղափարը, որ Գագիկ Ծառուկյանի կողմից դրվել էր շրջանառության մեջ, դա այն էր, որ պետք է սկզբունքնորեն փոխվեն ծրագրի կազմման բուն մոդելները, որոնք մինչ այս պահը գործել են, կարծրացած են եղել: Արդարացրե՞լ են իրենց, թե՞ ոչ, դա արդեն այլ հարց է, սակայն, մեր վստահ համոզմամբ, աշխատասենյակներում նստած որեւէ մասնագետ կամ չինովնիկ չի կարող նույն կատարելությամբ տիրապետել այն խնդիրներին, որոնց տիրապետում են այդ ոլորտի ներկայացուցիչները, շահառուները կամ կրողները»,-հավելեց Իվետա Տոնոյանը:

Նա իբրեւ օրինակ բերեց  «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակում հրապարակված երիտասարդների առաջարկների բլոկը:

Քննարկումն ամբողջությամբ.

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment