Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երկուշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վլադիմիր Զելենսկիին կոչ է արել կենտրոնանալ Ուկրաինայում հակամարտության կարգավորման վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին, չնայած Եվրոպայի կողմից տրամադրված ֆինանսավորմանը և ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից նախկինում ցուցաբերված աջակցությանը, չի ցանկանում և, հնարավոր է, երբեք էլ չի ցանկացել, որ Ուկրաինայում հակամարտությունն ավարտվի։
«Նա պետք է կենտրոնանա, և մենք ցանկանում ենք, որ նա կենտրոնանա այս պատերազմին վերջ դնելու վրա։ Ահա թե ինչի վրա նա պետք է կենտրոնացած լինի»,- Ուզբեկստանում լրագրողներին ասել է Ռուբիոն։