Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Մամուշյան փողոցում՝ տպարանի հարևանությամբ, հրդեհ է բռնկվել նախկին շրջկոպի պահեստի չշահագործվող շինության ներսում։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ նախ կանխել են հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։