Ծանրամարտիկ Մարտին Պողոսյանը հռչակվել է Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն

Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն


ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Մարտին Պողոսյանը հռչակվել է Ծանրամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։


Ինչպես հաղորդում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության 85 կգ քաշային ծանրորդների պայքարում Պողոսյանը պոկում վարժությունում ունեցավ երկու հաջող մոտեցում՝ բարձրացնելով 149 կգ ու 153 կգ։Նա չկարողացավ գլխավերևում պահել 156 կգ: Այս վարժությունում Պողոսյանը 5-րդն էր:


Հրում վարժության ընթացքում մեր ծանրորդը գլխավերևում պահեց 186 կգ ու երկրորդ փորձից՝ 190 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Երկամարտի 343 կգ արդյունքով՝ Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության փոխչեմպիոն:


 


Leave a comment