Օգնության են հասել փրկարարները․ օպերատիվ արձագանքի շնորհիվ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում

Փետրվարի 13-ին, ժամը 11։28-ին Գեղարքունիքի մարզային Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղաքար բնակավայրի բնակչին անհրաժեշտ է ցուցաբերել բուժօգնություն, սակայն ճանապարհի դժվարանցանելիության պատճառով բժիշկը չի կարողանում մոտենալ հիվանդին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները շտապօգնության բժշկին մոտեցրել են  Գեղաքար բնակավայրի 3-րդ փողոցի տներից մեկին, այնուհետև հոսպիտալացման նպատակով, քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Քաղաքացին հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

ՆԳՆ փրկարար ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment