Մարտին Պողոսյանը ծանրամարտի Մ23 ԵԱ-ում դարձավ արծաթե մեդալակիր

Դուրեսում շարունակվող ծանրամարտի երիտասարդական եւ Մ23 Եվրոպայի առաջնության վեցերորդ օրը Հայաստանն ուներ չորս մասնակից։

Առաջինը մրցահարթակ մտավ երիտասարդների 95 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը, որը պոկում վարժության 160 կգ-ով արժանացավ փոքր արծաթե մեդալի, սակայն հրումում ցույց տվեց 187 կգ՝ 5-րդ արդյունք եւ երկամարտում 347 կգ-ով ճանաչվեց 4-րդը։

Աղջիկների 77 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ՝ Աննա Ամրոյանը եւ Ալինա Սուքիասյանը։ Աննան պոկում վարժությունում 102 կգ-ով երրորդն էր, սակայն հրումում առաջին մոտեցման ժամանակ վնասեց ոտքը եւ ի վիճակի չեղավ շարունակել պայքարը։ Իսկ Ալինան  երկամարտի 221=101+120 կիլոգրամով դարձով  4-րդը։

Մրցումային օրն ավարտեց Մ23 խմբի 85 կգ քաշային Մարտին Պողոսյանը, որը առաջին վարժությունը եզրափակեց 5-րդ արդյունքով՝ 153 կգ, իսկ հրումում՝190 կգ եւ երկամարտում՝ 343 կգ, դարձավ արծաթե մեդալակիր։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment