Գործարանի շահագործման արդյունքում ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ:
«Իրականացվել է շուրջ 20 մլն դոլարի ներդրում շինարարության և ժամանակակից սարքավորումների ձեռքբերման համար, առաջիկա երկու տարում նախատեսվում է ևս 10 մլն դոլարի ներդրում: Լիզինգով ձեռք բերված հաստոցների տոկոսադրույքներն առաջին երեք տարիներին սուբսիդավորվում են ՀՀ կառավարության կողմից։ PROFAL ընկերության հետ կնքվել է 7 լիզինգային պայմանագիր, որի արդյունքում պետության կողմից կատարվել է շուրջ 227 մլն դրամի տոկոսադրույքի սուբսիդավորում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գործարանի շահագործման արդյունքում ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի:
Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանման շուկաների և ներուժի ընդլայնման վերաբերյալ: Ըստ այդմ՝ այսօր ընկերության արտադրանքն արտահանվում է մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ, Կանադա, Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն, Սաուդյան Արաբիա եւ այլն։ PROFAL-ի արտադրանքի 80 տոկոսը սպառվում է տեղական շուկայում, իսկ 20 տոկոսը՝ բաժին հասնում արտահանմանը։