«Մեր սիրելի քաղաքի կողքին ենք». Սամվել Կարապետյանի նվերը՝ գյումրեցիներին

«Հայաստանում այսօր անցկացվում է COP միջոցառումը, մեր կառավարությունը այս պահին այդ միջոցառման վրա ծախել է 30 միլիոն դոլար։ Մենք հաշվել ենք՝ այդքանով կարելի էր 1000 գյումրեցու ապահովել բնակարանով»,- Գյումրու Վարդանանց հրապարակում քաղաքի օրվան նվիրված «Ուժեղ տոն»  միջոցառման մեկնարկին ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։  

Ըստ նրա, բարերար Սամվել Կարապետյանն օգնում է քաղաքին՝ քաղաքի օրը շողալու համար, քանի որ քաղաքը պետք է իր գումարը տնտեսի, որպեսզի գյումրեցիների համար բնակարաններ կառուցեն ու բաժանեն. «Քանի մեր քաղաքում կան անտուն, տնակներում ապրող մարդիկ, մենք մեզ ճոխություններ թույլ տալու իրավունք չունենք»։

«Սամվել Կարապետյանը նվեր է պատրաստել հայրաքաղաքի համար։ Նախընտրական շրջանում երբ գալիս էինք, ասում էին՝ ընտրություններից առաջ են ուժերը գալիս, հիմա որևէ ընտրություն չկա, մենք եկել ենք, մեր սիրած քաղաքի կողքը կանգնելու և մի լավ նվեր քաղաքին տալու համար։ 

Գյումրի եկող յուրաքնաչյուր մարդ գնում և առաջինը քայլում է Քըրք Քըրքոյանի փողոցում։ Այդ փողոցն ամբողջությամբ բարեկարգվելու է միջազգային ստարանդներով, դառնալու է տուրիստական ակտիվ գոտի»։ 

Leave a comment