Վալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր

Վալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիր

Եվրոպայի երիտասարդների առաջնության 95 կգ քաշային կարգում Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 165 կգ: Այս վարժությունում նա դարձավ փոքր արծաթե մեդալակիր։

Հրում վարժությունում Մովսիսյանը ունեցավ երկու հաջող մոտեցում ու բարձրացրեց 180 կգ ու 187 կգ: Երկամարտի 347 կգ արդյունքով` Վալերիկ Մովսիսյանը Եվրոպայի այս առաջնությունում 4-րդն է:

Leave a comment