ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոցի տաճար

Բաժանորդագրվել

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը, պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. COP17–ին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոցի տաճար, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում։ Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Նշվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին ուղեկցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը:

Պաշտոնյաները շրջել են հուշարձանի տարածքում և թանգարանային հատվածում։ Գլխավոր տնօրենին ներկայացվել են հուշարձանի պատմությունը, պահպանության ներկայիս վիճակը, կատարված և նախատեսվող աշխատանքները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն ընդգծել է հուշարձանների պատշաճ կառավարման կարևորությունը, մշակութային և կրթական նպատակներով օգտագործումը:

Նշենք, որ ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանիին։ Հանդիպմանը քննարկվել են կրթության, գիտության, մշակույթի և բնապահպանության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու համատեղ նախաձեռնությունները։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար

Leave a comment