Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկերը, հոկտեմբերի 19-ից մեկնարկում է «Հոգատար՝ գործով» կարգախոսով բնապահպանական արշավ՝ նպատակ ունենալով բնության հանդեպ հոգատարությունը դարձնել ամենօրյա սովորություն։ Նախաձեռնության շրջանակում ընկերությունը հանդես է գալիս երեք տարբեր առաջարկով: Այսպիսով, հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 19-ը Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոններում ֆիզիկական անձինք կարող են հանձնել իրենց հին՝ սարքին կամ անսարք բջջային հեռախոսը և յուրաքանչյուր հանձնված հեռախոսի դիմաց 5% զեղչով ձեռք բերել Apple, Xiaomi կամ Honor սմարթֆոն։ Առաջարկի նպատակն է ձևավորել պատասխանատու սպառման մշակույթ՝ հին հեռախոսները աղբի մեջ նետելու փոխարեն:

Միևնույն ժամանակ, Team-ը, Armenia Tree Project-ի հետ համագործակցությամբ նախաձեռնել է անտառատունկ: Բոլոր այն բաժանորդները, որոնք նշված ժամանակահատվածում կմիանան Team-ի COSMO կամ COMBO փաթեթներից ցանկացածին, կդառնան բնապահպանական միջոցառման մասնակից: Team-ը յուրաքանչյուր նոր բաժանորդագրության դիմաց 1 ծառ կտնկի:

«COP17-ի մեր գործընկերությունը միայն տեխնոլոգիաների մասին չէ․ մենք համոզված ենք, որ տեխնոլոգիական առաջընթացն ու կայուն զարգացումը պետք է առաջ շարժվեն միասին։ Այդ պատճառով համաժողովի շրջանակում մեկնարկում ենք բնապահպանական նախաձեռնություններ՝ ներգրավելով մեր գործընկերներին և բաժանորդներին։Մեր նպատակն է ձևավորել գիտակցություն, որ յուրաքանչյուրիս ամենօրյա ընտրությունը կարող է դրական ազդեցություն ունենալ շրջակա միջավայրի վրա, և այդ գիտակցությունը վերածել գործի»,-նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Արամ Բարսեղյանը։

«Armenia Tree Project-ում ավելի քան 30 տարի մենքաշխատում ենք այն համոզմամբ, որ բնությաննկատմամբ հոգատարությունը պետք է արտահայտվիկոնկրետ գործողություններով։ Հայաստանի տարբերհամայնքներում տնկելով ավելի քան 10 միլիոն ծառ՝մենք գիտենք, որ յուրաքանչյուր ծառի հետևումերկարաժամկետ պատասխանատվություն կա՝ սկսածտնկիների աճեցումից մինչև կենսունակ անտառներիձևավորում։ Ուրախ ենք, որ Team Telecom Armenia-ի հետհամագործակցությամբ հնարավորություն ենքստեղծում հազարավոր մարդկանց մասնակիցդարձնելու Հայաստանի կանաչ ապագայի կերտմանը։COP17-ը կարևոր առիթ է ցույց տալու, որկենսաբազմազանության պահպանումը միայնբնապահպանական կազմակերպությունների գործը չէ․բիզնեսը և յուրաքանչյուր քաղաքացի կարող ենիրական փոփոխության մասնակից դառնալ։ Այսնախաձեռնությունը հենց այդպիսիհամագործակցության օրինակ է, երբ ամենօրյաընտրությունը վերածվում է բնության համարերկարաժամկետ ներդրման»,-նշում է Armenia Tree Project-ի հոգաբարձուների խորհրդի անդամ ԷնթոնիԲարսամյանը։

Հոկտեմբերի 19-ից կորպորատիվ հաճախորդներիհամար կմեկնարկի նաև «ԷկոԼինք» ծառայությունը։Ծառայությանը միացած ընկերություններըկկարողանան իրենց ավտոպարկի էլեկտրականմեքենաները լիցքավորել Team Energy-ի լիցքավորմանկայաններում 10% զեղչով։

«Մեզ համար հատկապես կարևոր է, որ այս ճանապարհն անցնենք միասին՝ մեր բաժանորդների, կորպորատիվ հաճախորդների և գործընկերների հետ, որովհետև բնության նկատմամբ պատասխանատվությունը ընդհանուր մշակույթ է, որը ձևավորվում է յուրաքանչյուրիս ընտրություններից ու գործողություններից։ Ուրախ ենք, որ այդ ապագան կառուցում ենք մեր հաճախորդների և գործընկերների հետ»,-նշում է Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Տիգրան Ֆրանգյանը։

«Հոգատար՝ գործով» նախաձեռնությամբ Team Telecom Armenia-ն COP17-ի շրջանակում խրախուսում է բնության պահպանությանն ուղղված գործնական քայլերը՝ նպատակ ունենալով գործընկերների և հաճախորդների մասնակցությամբ բնապահպանական պատասխանատվությունը դարձնելու առօրյա վարքագծի մաս։

Team-ը կարևորում է, որ կայուն զարգացման գաղափարն արտահայտվի բիզնեսի ամենօրյա գործունեության և որոշումների մեջ։ Ընկերությունը մեծացնում է վերականգնվող էներգիայի օգտագործումը, զարգացնում սեփական արևային էներգիայի արտադրությունը, քայլեր է իրականացնում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ուղղությամբ, ընդլայնում է էլեկտրական ավտոպարկը, կիրառում է թղթի խնայողության և թվայնացման լուծումներ, ինչպես նաև զարգացնում է Team Energy էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանցը Հայաստանի ողջ տարածքում։

Ընկերության ՋԳ արտանետումների թիրախները վավերացվել են Science Based Targets initiative (SBTi)-ի կողմից, իսկ Team-ը Հայաստանի առաջին տելեկոմ ընկերությունն է, որը թողարկել է կայուն զարգացման պարտատոմսեր՝ ստանձնելով իր գործունեության բնապահպանական ազդեցությունը նվազեցնելու կոնկրետ պարտավորություններ։

Team Telecom Armenia-ն նաև հաջողությամբ անցել է ISO 14001:2015 բնապահպանական կառավարման համակարգի աուդիտը և արժանացել համապատասխան հավաստագրի՝ ամրապնդելով ընկերության՝ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված համակարգային մոտեցումը:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

Leave a comment