Ղրղզստանը հետաքրքրված է ՀՀ–ի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ. Ժապարով

https://arm.sputniknews.ru/20261017/ghrghzstany-hetaqrqrvats-e-hhi-het-barekamakan-haraberutjunneri-amrapndmamb-zhaparvov-108240990.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/11/108235600_188:0:1313:844_1920x0_80_0_0_446d9098043209a4f143a34f9b78aa2c.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ղրղզստան, հայաստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան

ղրղզստան, հայաստան, սադիր ժապարով, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։

ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության վրա։ Այս մասին հայտարարեց Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո։

Ժապարովն իր այցն անվանեց պատմական, քանի որ դա Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Նա վստահ է, որ ՀՀ–ի հետ բանակցությունների արդյունքները կխթանեն բարեկամական հարաբերությունների ամրապնդումը և կբացեն համագործակցության նոր հեռանկարներ։ Ղրղզստանի նախագահն ընդգծեց, որ վերջին տարիներին երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացել է։

«Փաշինյանի հետ բանակցությունները բովանդակալից և առարկայական էին։ Քննարկվել են երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակը և դրանց զարգացման հեռանկարները։ Մեր երկրների միջև բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն է ծավալվել», – ասաց նա։

Ղրղզստանի ղեկավարի խոսքով` երկու երկրների միջև կան զգալի հնարավորություններ առևտրի, գյուղատնտեսության, զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը ընդլայնելու համար։ Ժապարովը հատկապես կարևորեց տրանսպորտի ոլորտում համագործակցությունը, տարանցման հնարավորությունները։

«Մենք ստորագրել ենք քաղաքացիների տեղաշարժի, կենսաթոշակների, մշակույթի, գիտության, սպորտի և անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ փաստաթղթերի համապարփակ փաթեթ։ Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հնարավորություններ», – ասաց Ժապարովը։

Նա հատկապես ընդգծեց Սևանա լճի և Իսիկ Կուլի պահպանման վերաբերյալ ստորագրված հուշագրի կարևորությունը` նշելով, որ այս լճերը ազգային ժառանգության անբաժանելի մաս են կազմում, և դրանց փոխանցումը ապագա սերունդներին կարևոր պատասխանատվություն է։

Ժապարովը Փաշինյանին հրավիրեց Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» համաշխարհային լեռնային գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-23-ը։

Leave a comment