Վազք՝ հանուն բնության
COP17-ի մեկնարկին մնացել են հաշված ժամեր, իսկ Երևանն այսօր միավորվել է «Երևան մարաթոն»-ի շուրջ՝ Running for Nature ուղերձով։
Մարդու առողջությունն ու բնության առողջությունը փոխկապակցված են։ Մաքուր օդը, առողջ էկոհամակարգերն ու կենսաբազմազանությունը մեր բարեկեցության և կյանքի որակի հիմքում են։
COP17-ին ընդառաջ այս մարզական իրադարձությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ բնության պահպանությունը բոլորիս է վերաբերում, իսկ հանուն բնության գործելու հնարավորությունները տարբեր են։
Այսօր՝ վազք հանուն բնության, վաղվանից՝ համաշխարհային գործողություններ հանուն կենսաբազմազանության։