Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հորմուզի նեղուցը բաց կլինի նավագնացության համար, երբ ԱՄՆ ուժերը դուրս գան Պարսից ծոցի տարածաշրջանից, հայտարարել է Իրանի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհամմադ Աքրամինիան։
«Եթե ԱՄՆ-ն լքի տարածաշրջանը, Հորմուզի նեղուցը կբացվի», — մեջբերում է նրա խոսքերը Fars լրատվական գործակալությունը։
Աքրամինիան համոզմունք է հայտնել, որ նման սցենարի դեպքում «տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ կհաստատվի հավաքական անվտանգություն, և համաշխարհային տնտեսությունը կբարելավվի»։
«Եթե նրանք չհեռանան, ապա մենք դուրս կշպրտենք նրանց», — հավելել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչը։