Հոկտեմբերի 16-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը և Ռուսաստանի Դաշնության էներգետիկայի նախարարությունը, «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի շրջանակներում, անցկացրին ««3+3» հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հենասյուն Հարավային Կովկասում» խորագրով թեմատիկ նիստ։
Միջոցառմանը ելույթ ունենալով, Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) փոխնախագահ Էլշադ Նասիրովը, ընդգծել է էներգետիկ համագործակցության կարևորությունը Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդման գործում։
«Անցյալ տարվա դեկտեմբերին մենք առաջին անգամ սկսեցինք բենզին և դիզելային վառելիք մատակարարել Հայաստանին», – նշել է նա՝ սա ներկայացնելով որպես կարևոր օրինակ այն բանի, թե ինչպես է էներգետիկ ոլորտում գործնական փոխգործակցությունը նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։