«Այս COP-ը լեգենդար COP է, որովհետեւ 30 մլն դրամ ծախսվել է 10 օրվա համար»․ Նարեկ Կարապետյան

«Մենք ուրախ ենք, որ COP17-ին մասնակցելու համար մեր երկիր այցելել են Տաջիկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Իրանի, Զանզիբարի նախագահները։ Եվ մենք զգում ենք՝ եվրաինտերգրամն ինչ խորը պրոցեսներ են գնում Հայաստանում։ Կարծում եմ, որ ԵՄ երկրների ուշադրությունը շատ է երեւում այսօր COP17-ի շրջանակներում՝ մենք տեսնում ենք, թե ինչ ուշադիր են իրենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նա անդրադարձավ նաեւ COP17-ի շրջանակներում գնումների գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերին։

Մանրամասները՝ տեսանյութում

«Այս COP-ը լեգենդար COP է, որովհետեւ 30 մլն դրամ ծախսվել է 10 օրվա համար։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Գյումրիի տարեկան բյուջեն համեմատելի չէ այս թվի հետ։ Այս գումարով Գյումրիում բնակարանային հարցի զգալի մասը կլուծվեր»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment