ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարումների հետ կապված բոլոր հարցերն արդեն լուծված են․ Նովակ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների դիզելային վառելիք արտադրելու հզորությունը կրկնակի մեծ է անհրաժեշտ ներքին կարիքների համար. նույնիսկ ընթացիկ սպասարկման աշխատանքները հաշվի առնելով՝ արտահանման համար բավարար հզորություն կա։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:

Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ամրապնդել իր հակաօդային պաշտպանության համակարգերը և նավթավերամշակման գործարանների պասիվ պաշտպանության միջոցառումները, ընկերությունները ներդրումներ են կատարում պաշտպանիչ սարքավորումների մեջ։

Նա ընդգծել է, որ բեռնափոխադրման, ապահովագրության և ԱՄՆ դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ բոլոր հարցերը արդյունավետորեն լուծվել են։

Նշենք, որ անցյալ շաբաթ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը համաձայնության են եկել ԱՄՆ և համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։

Leave a comment