Կապանում քաղաքական պայքարը թեժանում է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

Կապան համայնքում նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարը թեժանում է։ Կապանի գործող համայնքապետ Գևորգ Փարսյանը պաշտոնապես հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին՝ գլխավորելով «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ընտրական ցուցակը, գրում է «Ժողովուրդը»։

Օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունները մտադիր են հնարավոր բոլոր միջոցներն օգտագործել՝ Կապանում Փարսյանի վերընտրությունը թույլ չտալու և համայնքապետի պաշտոնում իշխանական թեկնածուի հաղթանակն ապահովելու համար։

Կապանում իշխանական թիմից առաջադրվել է ԶՊՄԿ նախկին տնօրեն Նարեկ Բաբայանը, և իշխանությունները նպատակ ունեն ամեն ինչ անել՝ համայնքում քաղաքական իշխանափոխություն ապահովելու համար։

«Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են նաև, որ Նարեկ Բաբայանի թեկնածությունն իշխանական մեծամասնության «սրտով» չի եղել, քանի որ նա Կապանում բարձր ռեյտինգ չունի, սկանդալային պատմությունների մեջ է միշտ հայտնվել, բայց այլ թեկնածու չի գտել ՔՊ-ն»-գրում է թերթը։

Նշվում է, որ Փարսյանը լարված հարաբերություններ ունի իշխանությունների հետ, և Փաշինյանի՝ Կապանի այցերի ժամանակ նա նրան չի դիմավորել։

Sputnik Արմենիա

Leave a comment