Ադրբեջանը հայտարարել է, թե հիբրիդային աննախադեպ հարձակման տակ է, այդ թվում՝ հարևան և բարեկամ երկրներից

«Ազատություն». Ադրբեջանը հիբրիդային համակարգված աննախադեպ հարձակումների է ենթարկվել, այդ թվում՝ կրոնական և գաղափարախոսական սադրանքների, տեղեկատվական գործողությունների և կիբեռհարձակումների, հայտարարել է խորհրդարանի արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ժամանակավոր հանձնաժողովը։

Խորհրդարանական կառույցի տարածած հայտարարությունում նշվում է, որ Միլի Մեջլիսի և համապատասխան պետական մարմինների համատեղ հետաքննությունը ցույց է տվել, որ «ապակառուցողական գործողությունների հետևում կանգնած են երկրի ներսում և դրսում ազդեցության գործակալներ, հաքերային խմբեր, արտասահմանյան լրատվամիջոցներ և բոտնեթեր»։

Ընդորում, ապատեղեկատվական բովանդակությունը տարածվում է, այդ թվում՝ հարևան և բարեկամ պետությունների տարածքներից, թվացյալ անկախ թվային ալիքներով, նշում է հանձնաժողովը։ Թե որ երկրների մասին է խոսքը, հայտարարությունում չի նշվում:

Վերջերս լարվածություն է նկատվում Թուրքիայի և Ադրբեջանի միջև՝ կապված դպրոցներում հիջաբ կրելու՝ Բաքվի սահմանած արգելքի հետ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment