ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ռազմական ոստիկանության ղեկավար կազմի մասնակցությամբ՝ քննարկելով զորամասերում կարգապահության ամրապնդմանն ուղղված առաջնահերթ խնդիրներն ու անելիքները։
Հանդիպման ընթացքում նախարարը վեր է հանել առկա խնդիրները, տվել համապատասխան հանձնարարականներ՝ կատարողական կարգապահության, զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու, զորամասերի հրամանատարության հետ համագործակցությունը բարձրացնելու ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը:
ՌՈ պետ, գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը զեկուցել է օպերատիվ իրավիճակը, ներկայում իրականացվող աշխատանքները: