https://arm.sputniknews.ru/20261016/ajsor-dzknvorsneri-cancerum-krkin-ishkhan-e-hajtnvum-pashinjany-cop17i-gagatnazhvoghvovum-108196568.html
Այսօր ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում. Փաշինյանը` COP17–ի գագաթնաժողովում
Այսօր ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում. Փաշինյանը` COP17–ի գագաթնաժողովում
Sputnik Արմենիա
Վարչապետը խոսեց կոշտ թափոնների կառավարման մասին` նշելով, որ այդ հարցում կառավարության հաջողությունները հեղափոխական նշանակություն դեռևս չունեն։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T11:37+0400
2026-10-16T11:37+0400
2026-10-16T11:37+0400
հայաստան
սևան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108191344_0:0:819:462_1920x0_80_0_0_515644ae4aacc6373aa68776c303482c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարն աճել է ավելի քան 10 անգամ։ «Մերիդիան» կենտրոնում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Անդրադառնալով իր կառավարման տարիներին ունեցած ձեռքբերումներին ու անհաջողություններին` նա նշեց, որ իր համար կարևոր հանգամանք էր այն, որ հատկապես վերջին 5 տարում կարողացել են Սևանա լճում հասնել սիգի ու մյուս ձկնատեսակների պաշարների ավելացման։ Ըստ վարչապետի` սիգի պաշարը 2010–ական թվականների ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց հետո 2026 թ. հուլիսի դրությամբ հասել է ավելի քան 4 500 տոննայի։Նա նշեց, որ լճում իրականացվում են նաև իշխանի և այլ ձկնատեսակների վերականգման աշխատանքներ։ Ըստ վարչապետի` եթե մինչև 2025 թվականը իշխանի պաշարները եղել են աննշան` մինչև 20 տոննա, ապա 2025 թվականին պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ 2026 թ. հուլիսի դրությամբ` արդեն իսկ 374 տոննա։ Նրա խոսքով` այս հաջողություններով հանդերձ` Հայաստանում շարունակվում են թե՛ ապօրինի անտառհատումները, թե՛ որսագողությունները, թե՛ բնության ապօրինի շահագործման դեպքերը։ Այս խնդիրները կառավարելու համար ներդրվել է էկոպարեկային ծառայությունը, որը 10 մարզերից 4–ում է գործում։Վարչապետը խոսեց նաև կոշտ թափոնների կառավարման մասին` նշելով, որ այդ հարցում կառավարության հաջողությունները հեղափոխական նշանակություն դեռևս չունեն։Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։Այսօր Երևանում մեկնարկել է COP17-ի առաջնորդների գագաթնաժողովը։
սևան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/10/108191344_0:0:819:614_1920x0_80_0_0_d6f8523894a5bf261d72f2d8c7810d4b.jpg.webp
հայաստան, սևան, նիկոլ փաշինյան
հայաստան, սևան, նիկոլ փաշինյան
Վարչապետը խոսեց կոշտ թափոնների կառավարման մասին` նշելով, որ այդ հարցում կառավարության հաջողությունները հեղափոխական նշանակություն դեռևս չունեն։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik․ Վերջին 10 տարվա ընթացքում Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարն աճել է ավելի քան 10 անգամ։ «Մերիդիան» կենտրոնում մեկնարկած COP17–ի առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով իր կառավարման տարիներին ունեցած ձեռքբերումներին ու անհաջողություններին` նա նշեց, որ իր համար կարևոր հանգամանք էր այն, որ հատկապես վերջին 5 տարում կարողացել են Սևանա լճում հասնել սիգի ու մյուս ձկնատեսակների պաշարների ավելացման։
Ըստ վարչապետի` սիգի պաշարը 2010–ական թվականների ճգնաժամային մի քանի հարյուր տոննայից, այսինքն, ըստ էության, անհետացման եզրին հայտնվելուց հետո 2026 թ. հուլիսի դրությամբ հասել է ավելի քան 4 500 տոննայի։
Նա նշեց, որ լճում իրականացվում են նաև իշխանի և այլ ձկնատեսակների վերականգման աշխատանքներ։ Ըստ վարչապետի` եթե մինչև 2025 թվականը իշխանի պաշարները եղել են աննշան` մինչև 20 տոննա, ապա 2025 թվականին պաշարները գնահատվել են շուրջ 138 տոննա, իսկ 2026 թ. հուլիսի դրությամբ` արդեն իսկ 374 տոննա։
«Այսօր Սևանի ձկնորսների ցանցերում կրկին իշխան է հայտնվում։ Նրանց խոսքով` նման հաճախությամբ դա հիշում են իրենց պապերի պատմություններից»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս հաջողություններով հանդերձ` Հայաստանում շարունակվում են թե՛ ապօրինի անտառհատումները, թե՛ որսագողությունները, թե՛ բնության ապօրինի շահագործման դեպքերը։ Այս խնդիրները կառավարելու համար ներդրվել է էկոպարեկային ծառայությունը, որը 10 մարզերից 4–ում է գործում։
Վարչապետը խոսեց նաև կոշտ թափոնների կառավարման մասին` նշելով, որ այդ հարցում կառավարության հաջողությունները հեղափոխական նշանակություն դեռևս չունեն։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը Երևանում կանցկացվի ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Հրավերներ են ուղարկվել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին: Հաստատվել է ավելի քան մեկ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարների (նախագահների և վարչապետների) մասնակցությունը, նրանց մի մասն արդեն ժամանել է Հայաստան։ Ադրբեջանը որևէ մակարդակով ներկայացված չէ։