Միջազգային վարկանշային աղյուսակները վկայում են, որ Հայաստանում կոռուպցիայի վերահսկման ցուցանիշը նահանջել է վերջին տարիներին, չնայած բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի ու պարգևավճարների շարունակական աճին: Հետաքննությունը հրապարակել է Axioma TV YouTube-յան ալիքը:
Տեսանյութը հղում անելով Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի վերջին աղյուսակին, նշում է, որ կոռուպցիայի ընկալման տեսանկյունից Հայաստանը բացասական դինամիկա է գրանցել. «անցած տարվա համեմատ Հայաստանի գնահատականն իջել է 1 միավորով, իսկ 2020 թվականի համեմատ՝ 3 միավորով»:
Համաշխարհային բանկի վարկանիշով նույնպես Հայաստանը նահանջել է վերջին տարիներին. «3 տարում Government Score-ը՝ Հայաստանի կառավարման գնահատականն իջել է համարյա 3 միավորով»:
Նյութի հեղինակը մինչդեռ նշում է, որ այս ցուցանիշները գրանցվել են այն նույն ժամանակ, երբ կոռուպցիայի կրճատման կամ վերահսկման նպատակով Կառավարությունը շարունակաբար ավելացրել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու պարգևավճարները:
Նյութում նաև ներկայացվում են Հայաստանի տնտեսության հիմնական ցուցանիշներն ու կրճատվող սոցիալական ծախսերը` հարց բարձրացնելով թե ու՞մ համար է տնտեսական աճը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: