Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Հայաստանում ատոմակայանի փոքր ռեակտորների կառուցման համար, որը, ամենայն հավանականությամբ, կֆինանսավորվի վարկով, կվճարեն երկրի ապագա սերունդները»,- ասել է Շոյգուն։
Փետրվարի 9-ին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, Հայաստան կատարած այցի ժամանակ, հայտնել էր, որ Միացյալ Նահանգները միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագրի շրջանակներում Հայաստանին կմատակարարեն փոքր մոդուլային ռեակտորներ։
«Կան, այսպես ասած, հիմնավոր կասկածներ, որ նախագծի իրականացումը կնշանակի ներդրում Հայաստանի տնտեսության մեջ։ Ավելի շուտ խոսքը գնալու է առուվաճառքի գործարքի մասին՝ երկրի տարեկան ՀՆԱ-ի ավելի քան մեկ երրորդը կազմող գումարի չափով։ Եվ, ամենայն հավանականությամբ՝ վարկով, որի համար ստիպված կլինեն վճարել ոչ միայն ներկա, այլև հանրապետության ապագա սերունդները», – «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում նշել է Շոյգուն։
The post Հայաստանում ամերիկյան ատոմակայանի կառուցման համար կվճարեն ապագա սերունդները․ Շոյգու appeared first on CIVILNET.