«Եվրասիա» միջազգային մրցանակը կշարունակի նպաստել ժողովրդական դիվանագիտության զարգացմանը. Լավրով

Համոզված եմ, որ «Եվրասիա» միջազգային մրցանակն այսուհետ ևս կնպաստի ժողովրդական դիվանագիտության զարգացմանը, հասարակության համար կարևոր նախաձեռնությունների իրականացմանը և մեր մայրցամաքի խաղաղ ու բարեկեցիկ ապագայի ապահովմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մրցանակի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում։

«Մշակույթի, կրթության, առողջապահության, պատմական հիշողության և ավանդական արժեքների պահպանման, մայրենի լեզվի աջակցության ու կամավորության ոլորտներում իրականացվող ծրագրերն ամրապնդում են ժողովուրդների միջև վստահությունը և նպաստում Եվրասիայում խաղաղության, հավասար անվտանգության ու լայն համագործակցության տարածքի ձևավորմանը»,-ասել է ՌԴ ԱԳ նախարարը։

Եվրասիա մրցանակը շնորհվում է այն ակնառու անհատներին և կազմակերպություններին, որոնք նպաստում են Եվրասիական մայրցամաքի երկրների սոցիալական և միջմշակութային զարգացմանը, ամրապնդում ավանդական հոգևոր և բարոյական արժեքները և օգնում հաղթահարել Եվրասիական պետությունների միջև տեղեկատվական խոչընդոտները։

Leave a comment