Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ՝ հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում իրավական կարգավորումների հստակեցման, կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների և «Կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման գործառույթների հստակ սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված։ Մասնավորապես՝ սահմանվում է «Անվտանգ կենսագործունեություն» առարկայի փուլային ներդրման կարգավորումը՝ նախատեսելով, որ 2026-2027 ուսումնական տարում այն կիրականացվի 5-րդ և 10-րդ դասարաններում։