Սիսիանի հոգեւոր հովիվն այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանին

Սամվել դպիր Գրիգորյանի ՖԲ էջից.

Այսօր Սիսիան համայնքի հոգևոր հովիվ արժանապատիվ տ.Դավիթ քահանա Գիշյանի հետ այցելեցինք հիվանդանոցում գտնվող հերոսուհի մայր Անի Ավետիսյանին։

Տեր Հայրը հոգևոր զրույց ունեցավ Անիի հետ, բժշկության աղոթք կատարեց, նվիրեցինք հոգևոր գրքեր։ Վերջում Երուսաղեմից բերված խաչն օրհնվեց Անիի անունով՝ ի պաշտպանություն և պահպանություն Տիրոջից։

 Աղոթք բժշկության

Տե՛ր Հիսուս Քրիստոս, խնդրում ենք բժշկիր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և փարատիր վնասվածքներն ու ցավերը: Աստված մեր, շնորհիր նրանց կատարյալ առողջություն ամենահաղթ սուրբ Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկանց տկարությունները և դատապարտեցիր մեր թշնամուն:

Դո՛ւ ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, որ միայն կարող ես թողություն տալ մեղքերին և մեզանից հեռացնել ախտերն ու հիվանդությունները։ Քեզ հայտնի են մեր բոլոր կարիքները։
Բարիքներ պարգևո՛ղ, Քո առատ ողորմությունը պարգևի՛ր Անի Ավետիսյանին, նրա բալիկներին և ընտանիքին՝ ըստ իրենց կարիքի, որպեսզի նրանց միջոցով մշտապես փառավորվի և գովաբանվի Ամենասուրբ Երրորդությունդ՝ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։ Ամեն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment