Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, այսօր շարունակվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և մյուսների գործով նախնական դատալսումները։
Դատարանը 3 ամսով երկարաձգեց «Մուլտի գրուպի» նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանի կալանքի ժամկետը։
Լսելով դատավորի որոշումը՝ Գագիկ Ծառուկյանը վրդովվեց․ «Պետք է արդարություն լինի, ամոթ է։ Թուղթը դրած է, ստացականը կա, ձայնագրությունը կա, հարգելի դատավոր․․․ մենք նստելուց չենք վախենում․․․ Հարգելի՛ դատավոր, հո այդպես չի լինում, կարո՞ղ է կանգնել երկու բառ ասել, քննենք, կհասկանանք։ Սա շինծու, ապօրինի, սարքած գործ է Ծառուկյանի հանդեպ։ Ես 100%-ով արդար եմ, որևէ մեղք չունեմ։ Տեսաժապավենը նայող մարդիկ, որ տեսնեն ամեն ինչ, դա արդեն քանդում է, թուղթ ես ստորագրել, հետո էլ ասում՝ քո գումարները մեր մոտ է, որ պարտավոր ենք հանձնելու, հարց չկա, ասել են՝ հետազոտենք այդ ամենը, կհետազոտենք։ Դուք, հարգելի՛ դատավոր, մի պահ խնդրել են մենակ Համլետը թող գա, Համլետին ասեմ․ «Համլետ, եթե դու մաքուր ես, գնա»։ Համլետը գնացել է, ներկայացրել է գործը, ամեն ինչը… կալանավորել են երկու ամիս, թե երեք ամիս նստել է, արդարացի դուրս է եկել, որ այդ մարդը մաքուր է։ Հեռախոսի մեջ ամեն ինչ եկավ, այփով է էդ գումարը ստացել, ե՞րբ է փոխանցել․․․ սաղ համապատասխան քննիչները տեսել են, որ բռնում է, երեք-չորս նայել են, էլ մնացածը չեն նայել»։
Հիշեցնենք, որ Սեդրակ Առուստամյանը, ըստ քննչական կոմիտեի, անցնում է առանձնապես խոշոր չափերով ՝ 8 մլրդ 126 մլն 946 հզր 460 ՀՀ դրամին համարժեք 21 մլն 72 հզր 827 ԱՄՆ դոլար արժողության գույքերը և դրամական միջոցները խաբեությամբ հափշտակելու և փողերի լվացում կատարելու գործով։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: