Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է

Քաղաքականություն

15.10.2026 | 16:19

Փրկարարները որոնում են ութ նավաստիների, որոնք անհետացել են Սև ծովի՝ Ռումինիայի տարածքային ջրերում՝ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո։ Սան Մարինոյի դրոշի ներքո նավարկող Wine Trader նավը հոկտեմբերի 15-ի առավոտյան ժամը 7-ի սահմաններում աղետի ազդանշան է ուղարկել։

Նավում, ընդհանուր առմամբ, 12 մարդ է եղել։ Նրանցից չորսին հաջողվել է փրկել, իսկ մյուսները համարվում են անհետ կորած, փոխանցում է Meduza-ն։

Նույն գիշերը Սև ծովում հրդեհ է բռնկվել մեկ այլ նավի՝ Կոմորյան կղզիների դրոշի ներքո նավարկող, քիմիական նյութեր փոխադրող Yara J լցանավի վրա։ Տուժածներ չկան․ անձնակազմին հաջողվել է ինքնուրույն մարել հրդեհը։

Reuters-ի տեղեկություններով՝ միջադեպերի պահին երկու նավերն էլ խարսխված են եղել Ռումինիայի ափերի մոտ։ Սակայն տեղական իշխանություններն առայժմ նավերի վրա բռնկված հրդեհները չեն կապում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետ։

Վերջին տասն օրվա ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերի հարվածների են ենթարկվել առնվազն հինգ այլ բեռնատար նավեր։ Բոլոր այդ հարձակումները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների տարածքային ջրերից դուրս և հանգեցրել 23 նավաստիների մահվան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment