Ամենաշատը տուժել են Սարըյերը՝ Բոսֆորի եվրոպական ափին գտնվող թաղամասը, և Բեյքոզը՝ Ստամբուլի ասիական կողմում։
Այնտեղ են գտնվում նաև պատմական առանձնատները, Անատոլիական ամրոցը և քաղաքի օդանավակայանը։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ստացվել է հեղեղումների մասին շուրջ 1300 ահազանգ, վնասվել է մոտ 1000 տուն։ Քաղաքի եվրոպական հատվածում զոհվել են 34-ամյա տղամարդ և 14-ամյա դեռահաս։
Տղամարդուն տապալել է ջրի հոսքը, ինչից հետո նա չի կարողացել ինքնուրույն դուրս գալ։ Դեռահասը հոսանքահարվել է՝ կանգնելով ջրով լցված ջրափոսի մեջ։ Երկուսին էլ տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջողվել։ Վատ եղանակը հարվածում է նաև զբոսաշրջիկներին. ռուսները մտահոգված են Ստամբուլից չվերթների ուշացումների և չեղարկումների պատճառով։