Եվրոպական Միությունում քննարկում են նոր միջոցներ՝ ուղղված միջազգային սպորտ Ռուսաստանի Դաշնության վերադարձը կանխելուն։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության համապատասխան փաստաթուղթը։
Ըստ աղբյուրի՝ ԵՄ պաշտոնյաները դիտարկում են նոր քայլեր, որոնք նախատեսվում է իրականացնել 2028 թվականի Օլիմպիական խաղերից առաջ։ Քննարկվող նախագծի շրջանակում առաջարկվում են վիզային սահմանափակումներ առանձին մարզիկների համար, միջազգային մրցաշարերում ՌԴ դրոշի ու օրհներգի արգելքի պահպանում, ինչպես նաև ԵՄ դրամաշնորհների սահմանափակում այն ֆեդերացիաների համար, որոնք կվերականգնեն Ռուսաստանի մասնակցությունը։ Բացի այդ, նախատեսվում է ճնշում գործադրել այն հովանավորների և հեռարձակողների վրա, որոնք հարթակ են տրամադրում ռուս մարզիկներին։
Ինչպես նշում է Politico-ն, եվրոպացի և ուկրաինացի պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ռուսական սպորտի հետագա վերաինտեգրումը Մոսկվայի կողմից կարող է օգտագործվել որպես քաղաքական ազդեցության և միջազգային ասպարեզ վերադառնալու լծակ՝ չնայած Ուկրաինա լայնամասշտաբ Ներխուժման շարունակվելուն։