ՌԴ-ն TRIPP-ին մասնակցելու հրավեր չի ստացել, բայց պատրաստ է ենթակառուցվածքային նախագծերի

https://arm.sputniknews.ru/20261015/rd-n-tripp-in-masnakcelu-hraver-chi-stacel-bajc-patrast-e-entakarucvatsqajin-nakhagtseri-108153720.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108152153_179:0:1619:1080_1920x0_80_0_0_a48155ff118238e563b32a3d82aae721.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թրամփի ուղի (tripp), սերգեյ լավրով, հայաստան, ադրբեջան, ռուսաստան, «3+3» ձևաչափ, видео

թրամփի ուղի (tripp), սերգեյ լավրով, հայաստան, ադրբեջան, ռուսաստան, «3+3» ձևաչափ, видео

Բաժանորդագրվել

ՌԴ ԱԳ նախարարը անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցությանը:

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանը TRIPP («Թրամփի ուղի») նախագծին մասնակցելու վերաբերյալ հրավեր չի ստացել, սակայն բոլոր շահագրգիռ կողմերը տեղյակ են Մոսկվայի պատրաստակամության և հնարավորությունների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջան կատարած այցի արդյունքներով, որտեղ մասնակցել է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների վերաբերյալ խորհրդակցությանը:

«Մենք ողջունել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և պատրաստ ենք մասնակցել ենթակառուցվածքային նախագծերին։ Ռուսական երկաթուղին աշխատում է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի շրջանակներում: Այդ ամբողջ ենթակառուցվածքը մեզ ծանոթ է, մենք ապահովում ենք դրա տեխնոլոգիական սպասարկումը», — հայտարարել է Լավրովը։

Այս կապակցությամբ նա անդրադարձել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցությանը:

«Դա ճիշտ կլիներ։ Ես այդ ձևաչափը նշում եմ, քանի որ այն իրականում համապարփակ է, նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել համատարածաշրջանային համատեքստից դուրս։ Մենք հավաքվել էինք մի քանի անգամ և հիմա սպասում ենք, թե երբ կպայմանավորվեն Հայաստանն ու Ադրբեջանը, թե այդ երկրներից որն է հաջորդը ընդունելու այս խմբի արտգործնախարարների հանդիպումը։ Ես կարծում եմ, որ կարելի է առաջիկա հանդիպումն անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- ասել է նա:

Ինչ է «Թրամփի ուղին»

TRIPP (Trump Route for International Peace and Prosperity — «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման») նախագիծը նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզով ռազմավարական տարանցիկ միջանցքի ստեղծում: Ընդգծվում է, որ այն գործելու է բացառապես Հայաստանի իրավասության շրջանակներում՝ չխաթարելով երկրի ինքնիշխանությունը։

Ըստ նախագծի՝ Հայաստանը Միացյալ Նահանգներին կտրամադրի մինչև 99 տարի ժամկետով բացառիկ երկարաժամկետ իրավունքներ՝ զարգացնելու այն երթուղին, որով Ադրբեջանը ակնկալում է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ: Նախատեսվում է ամերիկյան վերահսկիչ բաժնեմասով ընկերության ստեղծում՝ սկզբունքային հարցերի շուրջ Հայաստանի վերահսկողության մեխանիզմների առկայության դեպքում։ Առաջին փուլում ԱՄՆ-ին առաջարկվում է 74 % մասնաբաժին, իսկ Հայաստանին՝ 26 %՝ համաձայնագրի երկարաձգման դեպքում Հայաստանի մասնաբաժինը մինչև 49 % ավելացնելու հնարավորությամբ:

Սույն թվականի մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան կատարած կարճատև այցի ընթացքում Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրել էին վերը նշված շրջանակային համաձայնագիրը, որը ստորագրվեց հունիսի սկզբին:

Ռուսաստանի արձագանքը

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը հայտարարել էր TRIPP նախագծի իրականացման հետ կապված ռիսկերի մասին: Տվյալ նախաձեռնությամբ նախատեսվում է Հարավային Կովկասով Կենտրոնական Ասիայից Եվրոպա տրանսպորտային երթուղու ստեղծում, իսկ այսպես կոչված «Թրամփի ուղին» դիտարկվում է որպես այդ երթուղու մաս:

Մոսկվայում նշում են, որ նախագծի իրականացումը կապված է ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ ենթակառուցվածքային բարդությունների հետ։ Ռուսական կողմն ուշադրություն է հրավիրում հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայության, Ադրբեջանի ենթակառուցվածքներին ինտեգրվելու համար ռուսական ստանդարտի երկաթուղային գծի օգտագործման անհրաժեշտության, ինչպես նաև «ՀԿԵ» ՓԲԸ-ի՝ մինչև 2038թ. գործող կոնցեսիոն համաձայնագրի վրա:

Բացի այդ ընդգծվում է, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ անդամ և միության միասնական մաքսային տարածքի մաս։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է TRIPP նախագծին մասնակցելու հնարավորությունը դիտարկելու պատրաստակամության մասին, հատկապես հաշվի առնելով երկաթուղային ենթակառուցվածքի ոլորտում Մոսկվայի և Երևանի բազմամյա համագործակցությունը: Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը պաշտոնապես ընդգծում է նախաձեռնության իրականացման բոլոր պարամետրերի և մեխանիզմների մանրամասն ուսումնասիրության անհրաժեշտությունը:

Leave a comment