ՏԵՍԱՆՅՈւԹ․ «Տեղյա՞կ եք, որ ձեր աներձագը շփվում է օլիգարխների և քրեաօլիգարխների հետ». հարց՝ Նիկոլ Փաշինյանին

«Ձեր աներձագ Հրաչյա Հակոբյանը ձեր ընտանիքի անդամ համարվո՞ւմ է, թե՞ ոչ․․․ Տեղյա՞կ եք, որ ձեր աներձագը շփվում է օլիգարխների կամ քրեաօլիգարխների հետ՝ օրինակ՝ Նարեկ Նալբանդյանի, Դավիթ Ղազարյանի, Թոխմախի Մհերի հետ»,- այսօր ճեպազրույցի ընթացքում հնչած այս հարցերին ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Այո, մեր ընտանիքի անդամ է․․․ ՀՀ-ում որևէ մեկը որևէ մեկի հետ շփվելու հարցում կաշկանդված չէ․․․ Ես չգիտեմ՝ ձեր ասածից ինչն է իրականություն․․․ Կարող է պարզվի՝ ձեր ասածի կեսը սուտ է, կեսն էլ կասկածելի․․․»։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք նրա աներորդի Հրաչյա Հակոբյանի շփումները տարբեր գործարարների հետ «կանաչ լույս» են վառում վերջիններիս համար, Փաշինյանը նշել է․ «Ես իմ արած հայտարարությունների տերն եմ։ Հիմա ում բարև ենք տալիս, դառնում է մեր սրտի օլիգա՞րխը։ Ես չունեմ սրտի օլիգարխ՝ ընդհանրապես»։

 

Leave a comment