Լատվիայի վարչապետը կոչ է անում եվրոպացիներին ավելի քիչ գարեջուր խմել՝ Ուկրաինային օգնելու համար

Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը կոչ է արել եվրոպացիներին ավելացնել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը՝ համեմատելով նման օգնության արժեքը եվրոպացի քաղաքացու համար տարեկան մեկ գարեջրի արժեքի հետ։

«Ուկրաինային աջակցությունը գումար է արժենում։ Դա տարեկան մեկ գարեջուր է, կամ նույնիսկ ավելի քիչ, մեկ եվրոպացու համար. մենք կարող ենք դա թույլ տալ։ <...> Մենք ավելի քիչ կխմենք, և նրանց կյանքը անվտանգ կլինի։ Այնքան պարզ է»,- ասել է Կուլբերգսը ԵՄ գագաթնաժողովից առաջ։

Վարչապետը նաև հայտարարել է, որ եվրոպացիները «պետք է ավելի քիչ մտածեն հարմարավետության <...> և իրենց մասին»։

 

Leave a comment