Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դիտարկում է իր ընկերոջ՝ աշխարհի յոթակի չեմպիոն Լյուիս Հեմիլթոնի հետ միասին «Ֆորմուլա-1»-ի թիմի սեփականատեր դառնալու հնարավորությունը։
Քարդաշյանը ավտոսպորտով հետաքրքրվել է Սինգապուրի Գրան պրիին այցելելուց հետո։ Ենթադրվում է, որ նա ցանկանում է Հեմիլթոնի հետ սեփական նախագիծը նախաձեռնել 2027 թվականի վերջին՝ նրա՝ Ferrari-ի հետ պայմանագրի ավարտից հետո։ Զույգի ծրագրերի մասին տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Քարդաշյանը կարող է Հոլիվուդի առաջին աստղը չլինել, որը ներդրում է անում «Ֆորմուլա-1»-ում։ 2023 թվականին դերասաններ Ռայան Ռեյնոլդսն ու Ռոբ Մաքելհեննին ներդրողների հետ միասին ձեռք են բերել Alpine թիմի բաժնեմասը։ Գործարքին միացել է նաև դերասան Մայքլ Բ. Ջորդանը։
Հոլիվուդի հետաքրքրությունն ավտոսպորտի նկատմամբ դրսևորվում է նաև կինոյում։ 2025 թվականին էկրաններ է բարձրացել «F1» ֆիլմը՝ Բրեդ Փիթի գլխավոր դերակատարմամբ։ Լյուիս Հեմիլթոնը մասնակցել է ֆիլմի ստեղծմանը՝ օգնելով մրցարշավային աշխարհի պատկերումն ավելի իրատեսական դարձնել։ The Irish Sun-ի տվյալներով՝ ֆիլմը կինովարձույթում հավաքել է շուրջ 478 միլիոն ֆունտ ստերլինգ՝ 227 միլիոն ֆունտ ստերլինգ բյուջեի պայմաններում։
Միևնույն ժամանակ, Քարդաշյանի՝ սեփական թիմ ստեղծելու ծրագրերը դեռևս մնում են լրատվամիջոցների հրապարակումների մակարդակում, և նախագծի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ առայժմ չեն եղել։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։