Փեզեշքիանը վաղը կայցելի Հայաստան․ Բաղայի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վաղն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը այց կկատարի Երևան՝ մասնակցելու COP17-ի գագաթնաժողովին։

Նախագահի Հայաստան սպասվելիք այցի վերաբերյալ լրագրողների հարցերին ի պատասխան՝ Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային ասել է. «Նախագահի կարճատև այցը Երևան կկայանա ուրբաթ՝ հոկտեմբերի 14-ին՝ COP17-ի գագաթնաժողովին մասնակցելու համար․ գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ և մտքերի փոխանակում գագաթնաժողովին մասնակցող որոշ առաջնորդների հետ»։ 

Անդրադառանալով միջազգային պայմանագրի կարևորության բնության և շրջակա միջավայրի համաշխարհային պաշտպանության հարցում՝ Բաղային նշել է, որ այս կոնվենցիան ընդունվել է 1992 թվականին և ներկայումս ունի 196 անդամ՝  բացառությամբ Միացյալ Նահանգների, բոլոր երկրները այս փաստաթղթի անդամ են։

Leave a comment