Սանդիկովը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի հանձնաժողովի ղեկավար է ընտրվել

Բաժանորդագրվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր ընտրված Սանդիկովը ԱԺ–ում ներկայացնում է ռուսական համայնքը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի էկոնոմիկայի և ֆինանսների մշտական ​​հանձնաժողովի նախագահ է ընտրվել։ Ընտրությունը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում ընթացող մշտական ​​հանձնաժողովի նիստի ժամանակ։

Նրա տեղակալ է ընտրվել Ղրղզստանի խորհրդարանի պատգամավոր Ժըլդըզ Սադիրբաևան։

Ալեքսեյ Սանդիկովը ԱԺ–ում մանդատ է ստացել Հայաստանի ռուսական համայնքի քվոտայով (մեկական մանդատներ էլ նախատեսված են եզդիական, ասորական և քրդական համայնքների համար)։ ՀՀ խորհրդարանում նա տարածաշրջանային հարցերի և եվրասիական ինտեգրման հանձնաժողովի անդամ է։

Սանդիկովը նաև հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ է։

Leave a comment