Չգիտեմ, թե կա՞ մարդ, ով կարող է մտածել, որ հանցագործություն չի կարող տեղի ունենալ․ դա կա՝ անկախ նրանից, մենք կլինենք 2025-ին, 2050-ին, կամ կգնանք հետ՝ նախնադար։ Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե որքան լավ են ներկայացնում վիճակագրական ցուցանիշները, սակայն իրական պատկերն այլ է։
«Նույնիսկ երբ խոսում ենք ոչ համատարած պատկերի մասին՝ 50 սպանության դեպքի մասին, պիտի զտելով գնանք առաջ և չասենք, որ միանշանակ ամբողջը ոստիկանությունից է կախված կամ կախված չէ։ Այս դեքպերը հատիկ-հատկ պետք է վերլուծվեն և վերլուծվում են։ Ունենք իրավիճակ, որ մարդը տուն է վերադարձել, խոհանոցային դանակը վերցրել է, եկել է, սպանություն կատարել, ի՞նչ անենք՝ խոհանոցային բոլոր դանակները հավաքե՞նք, արգելե՞նք խոհանոցային դանակների օգտագործումը»,-ասաց նա։