Թուրքիան կմասնակցի Երևանում անցկացվող COP17–ին, Ադրբեջանից պատասխան դեռ չկա. Փաշինյան

Բաժանորդագրվել

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Երևանում անցկացվող COP17–ին Թուրքիայից նախարարական մակարդակով մասնակցություն կլինի։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարությանից հետո` ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի մասնակցության վերաբերյալ այս պահի դրությամբ դեռ հաստատման տեղեկատվություն գոնե ինձ դեռ չի հասել»,– ասաց նա։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։

Հայաստան է ժամանելու շուրջ 15 հազար մարդ, իսկ միջոցառումներին մասնակցելու նպատակով սպասվում են 190 երկրի տարբեր երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։

Leave a comment