Հայաստանը Կանադայում դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի

ՀՀ կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ Հայաստանը Կանադայում իր դեսպանությանը կից ռազմական կցորդ կնշանակի։ Այս պաշտոնը կհամատեղվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդի պաշտոնի հետ:

Ինչու է դա կարևոր. Կանադայի հետ պաշտպանական համագործակցության խորհրդացումն ու ռազմական կցորդի նշանակումը նոր փուլ են բացում երկկողմ հարաբերություններում։ Հայաստանը Կանադայի հետ գործակցությունը դիտարկում է նաև որպես ՆԱՏՕ-ի հետ կամուրջ ստեղծելու կարևոր գործոն։

Համագործակցության առանցքային ուղղություններն ու ծրագրերը.

  • Ընթացիկ փուլ. Հրահանգիչների պատրաստում, միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցություն, կին զինծառայողների իրավունքների պաշտպանություն, զինված ուժերում քաղաքացիական վերահսկողություն, ինչպես նաև ներքին աուդիտի ու հակակոռուպցիոն մեխանիզմների ներդրում։

  • Հեռանկարային ծրագրեր. Անվտանգության և պաշտպանության ոլորտում պարբերական ռազմաքաղաքական խորհրդակցություններ, ռազմական կրթություն, ենթասպաների պատրաստում, ռազմական բժշկություն և մարտական պատրաստություն։

  • Ռազմավարական նշանակությունը. Կանադայի հետ երկկողմ կապերի խորացումը կարևորվում է որպես Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության հուսալի հիմք։

Leave a comment