https://arm.sputniknews.ru/20261015/hajastani-ev-adrbejani-mijev-derevs-chlutsvats-mardasirakan-harcer-kan-eahk-gvortsvogh-nakhagah-108143688.html
Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված մարդասիրական հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ
Հայաստանի և Ադրբեջանի միջև դեռևս չլուծված մարդասիրական հարցեր կան․ ԵԱՀԿ գործող նախագահ
Sputnik Արմենիա
Իգնասիո Կասիսը նշե է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերը նման ցանկություն հայտնեն։ 15.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-15T12:44+0400
2026-10-15T12:44+0400
2026-10-15T12:44+0400
եահկ
հայաստան
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108133763_0:83:1600:983_1920x0_80_0_0_b9e504a6841d347fd55621e9fb41b164.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռևս չլուծված հարցեր կան, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդները։ Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ձևավորված դրական դինամիկան և տեղում արձանագրված խաղաղությունը։ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հորդորեց շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու դրա դրույթների իրականացմանը։ Նա նաև շեշտեց, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ նման ցանկություն հայտնեն։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան կարող է օգտակար լինել երկխոսության կազմակերպման և խաղաղության հաստատման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի առանձնազրույցը, ապա՝ ասուլիսը, որին հաջորդել է կողմերի ընդլայնված կազմով հանդիպումը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/0f/108133763_90:0:1511:1066_1920x0_80_0_0_1d88f6c6b39875cdc4203803ecdcfff6.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
եահկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
եահկ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական
Բաժանորդագրվել
Իգնասիո Կասիսը նշե է, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերը նման ցանկություն հայտնեն։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում դեռևս չլուծված հարցեր կան, մասնավորապես՝ մարդասիրական ոլորտում։ Այս մասին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա, այդ թվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդները։
«Գիտեք, որ մարտահրավերներ դեռ մնում են, մասնավորապես՝ մարդասիրական հարթությունում։ Բնականաբար, այսօր այդ մասին խոսել ենք»,– ասաց Կասիսը։
Նրա խոսքով՝ Միրզոյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակին և Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացին։ Կասիսը նշել է, որ Շվեյցարիան ողջունում է խաղաղության համաձայնագրի նախաստորագրման արդյունքում ձևավորված դրական դինամիկան և տեղում արձանագրված խաղաղությունը։
«Արձանագրված հաջողությունները ցույց են տալիս, որ կայուն խաղաղությունն արդեն հնարավոր է։ Սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ Հարավային Կովկասի համար»,– ընդգծեց նա։
ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանին և Ադրբեջանին հորդորեց շարունակել ջանքերը՝ հասնելու խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու դրա դրույթների իրականացմանը։ Նա նաև շեշտեց, որ Շվեյցարիան պատրաստ է աջակցել խաղաղության գործընթացին, եթե երկու կողմերն էլ նման ցանկություն հայտնեն։ Կասիսի խոսքով՝ Շվեյցարիան կարող է օգտակար լինել երկխոսության կազմակերպման և խաղաղության հաստատման ոլորտում ունեցած իր փորձառությամբ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի առանձնազրույցը, ապա՝
ասուլիսը, որին հաջորդել է կողմերի ընդլայնված կազմով հանդիպումը։