Հասարակություն
15.10.2026 | 11:38
COP17 միջազգային համաժողովին ընդառաջ Կառավարության դիմաց իրականացվող բողոքի խաղաղ ակցիայի ընթացքում ընդհարում տեղի ունեցավ ոստիկանության աշխատակիցների և ակցիայի մասնակիցների միջև։
Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենք հավաքվել են՝ COP17 համաժողովի հետ կապված իրենց պահանջներն ու խնդիրները ներկայացնելու ՀՀ կառավարությանը և միջազգային հանրությանը։
Ոստիկանության ներկայացուցիչը հորդորեց չխաթարել միջոցառման ընթացքը և առաջարկեց կազմակերպիչների հետ առանձին քննարկում ունենալ։ Ի պատասխան՝ ակցիայի մասնակիցներն ընդգծեցին, որ իրենք իրականացնում են օրինական, խաղաղ ակցիա և Ոստիկանությունն իրավունք չունի իրենց հեռացնելու։
Ակցիայի մասնակիցներն իրենց ելույթում հայտարարեցին, որ իշխանությունները միջազգային միջոցառումներ կազմակերպելով փորձում են խեղաթյուրել իրականությունը և թաքցնել երկրում առկա ճգնաժամերը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան