Ամուլսարի շահագործման համար ներմուծվող ապրանքների համար արտոնություն սահմանվեց

Բաժանորդագրվել

Խոսքը վերաբերում է 71 ապրանքատեսակի ներմուծմանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում 72 մլրդ 541 մլն դրամ։

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik․ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊԸ կողմից ներմուծվող ապրանքների ներմուծման համար ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն սահմանեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Որոշման ընդունումը պայմանավորված է այս ընկերության կողմից գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարության փաստաթղթերում նշվում է, որ խոսքը վերաբերում է 71 ապրանքատեսակի ներմուծմանը, որոնց ընդհանուր արժեքը կազմում 72 մլրդ 541 մլն 709 հազար 671 դրամ։ Այս ապրանքները ներմուծվելու են Եվրամիության երկրներից։

Այս ապրանքների ներմուծումն սկսվել է 2026 թվականի մարտի 26–ին, կտևի մինչև 2027 թվականի մարտի 25–ը ներառյալ։

«Ըստ պայմանագրի` «Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ՍՊ ընկերությունը հանդիսանում է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման համար այնպիսի արդյունաբերական աշխատանքների հիմնական կատարող, ինչպիսիք են պայթեցման աշխատանքները, արդյունահանումը, թափոնների և հանքաքարի հեռացումն ու տեղափոխումը»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

«Մոտա–Էնջիլ Մայնինգ Կովկաս» ընկերությունը հիմնադրվել է 2025 թվականին։

Leave a comment