Հայաստանի ըմբշամարտի հավաքականի ներկայացուցիչ Արամայիս Հարությունյանը մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնության 130 կգ քաշային կարգում առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Մազաիմ Մարդանովի նկատմամբ, հայտնում է Sputnik Արմենիան:
Հայ ըմբիշn իրավունք է ստացել պայքարելու առաջնության բրոնզե մեդալի համար:
Այս հաղթանակի շնորհիվ Հարությունյանը հնարավորություն է ստացել պայքարելու մրցաշարի երրորդ տեղի համար։ Բրոնզե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում հայ մարզիկի մրցակիցն է լինելու Ուզբեկստանը ներկայացնող Ջոհար Ուզարովը։
Մինչև 23 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում։ Միջազգային մրցաշարը մեկնարկել է հոկտեմբերի 12-ին, իսկ դրա ավարտը նախատեսված է հոկտեմբերի 18-ին։