Եվրոպական խորհրդի նիստում կքննարկվի Ուկրաինայի համար նոր վարկը․ Սլովակիայի վարչապետ

Եվրոպական միության կողմից Ուկրաինային տասնյակ միլիարդավոր եվրոյի արժողությամբ ևս մեկ վարկ տրամադրելու հարցը կբարձրացվի Եվրոպական խորհրդի առաջիկա երկու օրերի նիստում, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Նույն թեման կրկին սեղանին է – Ուկրաինային ևս մեկ վարկ տրամադրելը։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի այս Եվրոպական խորհրդի նիստի եզրափակիչ փաստաթղթերում ներառել քաղաքականապես [սահմանված] դիրքորոշում, որ Ուկրաինային լրացուցիչ բազմամիլիարդ եվրո վարկի հարցը կորոշվի դեկտեմբերին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում», – ասել է վարչապետը։

Սլովակիայի կառավարության անունից նա զգուշացրել է ԵՄ գործընկերներին, որ «Ուկրաինային տրամադրվող այս հաջորդ բազմամիլիարդ եվրո վարկը չպետք է կապվի ԵՄ 2028-35 թվականների բյուջեի հետ», քանի որ դա «շատ վտանգավոր է»։ Բրատիսլավայի համար, ըստ Ֆիցոյի, Ուկրաինային լրացուցիչ բազմամիլիարդ եվրո վարկը առանձին հարց է։ «Մենք ուզում ենք [այս հարցը] դիտարկել որպես առանձին դեպք», – ասել է Ռոբերտ Ֆիցոն։

Ֆիցոն ընդգծել է, որ մի քանի ամիս առաջ ԵՄ-ն Ուկրաինային տրամադրել է 90 միլիարդ եվրո վարկ։ «Ես կցանկանայի ասել, որ այս վարկը երբեք չի մարվի։ Մենք կարծում ենք, որ սա ստանդարտ նվեր է Ուկրաինային», – նշեց վարչապետը։

Leave a comment