Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աղի լիճը երևանցիների հանգստի վայրերից է, սակայն հարակից տարածքը երկար ժամանակ պատշաճ չի խնամվել ու բարեկարգվել։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ։
«Ծրագրով կբարեկարգենք լճամերձ արահետները, կանցկացնենք լուսավորություն, ջրամատակարարում ու կոյուղի։ Կկառուցվեն մարզահրապարակ, ավտոկայանատեղի, սանհանգույցներ, ցնցուղարաններ ու հանդերձարաններ, կստեղծվեն շեզլոնգներով և ստվերային ծածկերով հանգստի գոտիներ»,- գրել է քաղաքապետը։