ՍԴ նախագահի նոր ընտրություն կանցկացվի․ թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ կողմ ձայներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

2026 թվականի հոկտեմբերի 14-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որի օրակարգում ՍԴ նախագահի ընտրության հարցն է եղել։

Ինչպես հայտնել է ՍԴ-ն, աշխատակարգային նիստում որպես ՍԴ նախագահի թեկնածու առաջադրվել է ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը, իսկ ՍԴ դատավոր Վլադիմիր Վարդանյանն ինքնաառաջադրվել է։

Գաղտնի քվեարկության արդյունքով թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։ Օրենքով սահմանված կարգով անցկացվել է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլ, որի արդյունքով ևս թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար անհրաժեշտ թվով կողմ ձայներ։

Ուստի` ընտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Նա կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր:

Leave a comment