Պուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան. Լավրով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ ամիս կայցելի չինական Շենժեն՝ մասնակցելու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱՏՀԳ) գագաթնաժողովին։ Մոսկվան ակնկալում է Ռուսաստանի առաջնորդի հերթական զրույցը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Անհամբեր սպասում ենք պարոն Սի Ծինփինի հետ հերթական զրույցին»,- ասել է Լավրովը Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ հանդիպմանը։

Այս տարի Պուտինն ու Սի Ծինփինը հանդիպել են երկու անգամ՝ Ռուսաստանի նախագահի պաշտոնական այցի ընթացքում Չինաստան և Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում։

Leave a comment