ArmDay.am | Պլանային ջրանջատում հոկտեմբերի 15/16-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 15-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 16-ը ժամը 09:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ 1-17 փողոցները իրենց նրբանցքներով, Աղասու, Զ.Քանաքեռցու, Մ.Մելիքյան,  Էզրաս Հասրաթյան, Ֆանարջյան փողոցների, Թբիլիսյան խճուղու,

  • Կոտայքի մարզի՝ Եղվարդ քաղաքի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Leave a comment