Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-ից 13-ը (2026թ․)։

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը և 12-ից 13-ը,

Արաբկիրում՝ հոկտեմբերի 13-ին,

Շենգավիթում՝ չի գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Կենտրոնում՝ հոկտեմբերի 8-ից 10-ը, և 12-ից 13-ը,

Արաբկիրում և Շենգավիթում` չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Նոր Նորքում՝ հոկտեմբերի 12-ից 13-ը,

Արաբկիրում, Շենգավիթում և Կենտրոնում` չեն գերազանցել։

Leave a comment